Լևոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը
![]() 280 Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 15:00 ՀՀ երկրոր նախագահի որդի Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունը. «Երկու օր առաջ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և ոստիկանության թվով երկու ծառայողների միջև առերես հարցաքննությունը: Հայտնում ենք նաև, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, և դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության և ազատության կանխավարկածները՝ քննչական մարմնի կողմից ներկայացվել էր կալանքի միջնորդություն: Սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ փաստաբանական խմբի կողմից այդ թվում գրավոր մի շարք բողոքներ են հասցեագրված անգործության վերաբերյալ: Բողոքներ ներկայացվել էր նաև Դատախազություն: Արդյունքում բավարարելով համապատասխան բողոքը, քննչական մարմինն ապահովել է առերես հարցաքննությունները: Հատկանշական է, որ Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման փաստացի անգործությունը, նվազագույն ջանասիրության բացակայությունը ոչ միայն քրեադատավարական էական խախտում է, այլև փաստարկված հիմնավորում է, որ առանց որևէ հիմքի անձը սեպտեմբերի 22-ից անազատության մեջ է: Աղբյուրը` Ալեքսանդր Կոչուբաև |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
