«Ստեփանակերտում Ադրբեջանի փալասի կախումով մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել». Վարդան Ոսկանյան
![]() 286 Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 10:24 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։ Ինչո՞ւ չի փոխվել, որովհետև, ի վերջո, պետք է հենց մեր՝ հայկական խոսույթում արձանագրել, որ խնդիրն ամենևին էլ Արցախյան հիմնահարցը չէ։ Առնվազն թշնամու համար չկա և չի եղել նման հարց, ինչն առավել քան հստակ երևում է դրա, իբր, «լուծումից» հետո, երբ թշնամու թիրախն արդեն բացահայտորեն Հայաստանի Հանրապետությունն է։ Ի սկզբանե Բաքվի բարբարոսական վարչախումբը, որն Անկարայից սնուցվող համաթուրանական պատրանքի քաղցկեղային մետաստազ է Հարավային Կովկասի մարմնի վրա, խորքային առումով հարցը ձևակերպել է այսպես՝ «կա՛մ մենք, կա՛մ Հայաստանը», մինչդեռ մենք դա այսօր էլ, ցավալիորեն, չենք ցանկանում գիտակցել։ Ուստի, Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է, որը մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության ավարտին միտված մարտի։ Իսկ դրա համար մեր առաջնահերթությունն է նախ՝ գիտակցել և արձանագրել խնդիրը, իսկ հետո՝ հնարավորին արագ և որակյալ կերպով կերտել այն պետություն-ամրոց Հայաստանը, որը պատվով դուրս կգա անխուսափելի այդ վճռական մարտից՝ կամ-կամ-ի խնդիրը լուծելով հոգուտ հազարամյակների ծրագիր Հայաստանի պետականության գոյության և զարգացման»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
