«Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած». ՀՀ վարչապետ
![]() 180 Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 14:48 «Մենք պատրաստ ենք բոլոր գերիների, պահվող անձանց ու կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած»,- Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ընդգծել, որ դեռ 2021-ին ՀՀ-ն ԼՂ-ից ստացել ու Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների՝ որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք Ադրբեջանը դա ընկալեց ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ի հեճուկս այս ամենի, պետք է անսասան շարժվել դեպի խաղաղություն. «Ես ու ՀՀ կառավարությունը, ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը ունեն այդ քաղաքական կամքը... Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
