Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հորդորում եմ ինձ անպայման դատի տալ». Թաթուլ Հակոբյան

«Հորդորում եմ ինձ անպայման դատի տալ». Թաթուլ Հակոբյան
160
Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 11:54

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի պատասխան իմ ընկերների և հետևողների՝ Արցախում Երևանի որոշ շրջանակների կողմից իրականացված հեղաշրջմանը մասնակից, ԱԺ պատգամավորի հայտարարությանը, որ ինձ դատի է տալու:
Անհամբեր սպասում եմ այդ դատական գործընթացին և հորդորում եմ հետ չկանգնել և ինձ անպայման դատի տալ:
Այդ դատավարությունը վերածվելու է Արցախում հանցավոր հեղաշրջման մի քանի մասնակիցների և Արցախի լուծարումը ստորագրողների դեմ աղմկացուցիչ բացահայտումների:
Լիքը բաներ ենք բացելու, լիքը բաներ:
Ու նաև, ես չեմ պատասխանելու ՀՀ նախկին նախագահներից մեկի շրջապատի կողմից հովանավորվող լրատվամիջոցների և լրագրողների՝ իմ հասցեին հնչող ստոր բամբասանքներին:
Իմ սկզբունքն է՝ չգրել իմ գործընկեր լրագրողների դեմ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան