Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առաջիկա օրերին Ստեփանակերտում տեղադրվելու է Հեյդար Ալիևի արձանը». Հոխիկյան

«Առաջիկա օրերին Ստեփանակերտում տեղադրվելու է Հեյդար Ալիևի արձանը». Հոխիկյան
226
Ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ., 13:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում պատրաստվում են առաջիկա օրերին Ստեփանակերտի կենտրոնում՝ Ստեփան Շահումյանի արձանի փոխարեն Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը։
Որոշումն արդեն ուժի մեջ է մտել, շինարարական աշխատանքները մեկնարկել են։
Մեր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամայր եկեղեցուց մինչև հրապարակ իջնող Վազգեն Սարգսյանի անվան գեղեցիկ պողոտան փոխվել է Նուրի փաշայի անունով, «Պիտաչոկից» մինչև Ազատության հրապարակ՝ «Կալչեվոյ» հասնող Ազատամարտիկների պողոտան՝ Ադրբեջանի պողոտա, Թումանյանի փողոցը՝ Ռասուլզադեի փողոց, Հեքիմյան փողոցը՝ Ահմեդ Ջավադի փողոց, դեպի «Դեդո-բաբոյի» արձան տանող Մեսրոպ Մաշտոցի փողոցը՝ Բաքվի փողոց։
Ամենակարևորը, Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցի անունը պահպանել են՝ վերափոխելով «Իրեվան»։ Սպասենք Ստեփանակերտի դպրոցներից մեկը Նիկոլ Փաշինյանի անունով կոչելուն»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան