Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խնդիրն այն է, որ Բայդենի մերձավորարևելյան վերջին այցը ձախողվել է». Սուրեն Սուրենյանց

«Խնդիրն այն է, որ Բայդենի մերձավորարևելյան վերջին այցը ձախողվել է». Սուրեն Սուրենյանց
274
Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 01:00

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Մեզ խելահեղ պատմական ամիսներ ու օրեր են սպասվում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր պաշտոնավարման ընթացքում, երկրորդ անգամ է հատուկ ուղերձով դիմել ժողովրդին:
Նա մի քանի առանցքային շեշտադրումներ է արել.
● այսօր շտապ բյուջետային հարցումով դիմելու է Քոնգրես՝ Ուկրաինային ու Իսրայելին աջակցելու նպատակով
■ Ինչքանով Վաշինգթոնը կարող է երկու ճակատով արդյունավետ իրացնել համաշխարհային հեգեմոնի կամ «ամերիկյան բացառիկության» իր առաքելությունը, ցույց կտա ժամանակը,
● Ուկրաինային աջակցությունը համարել է «խելամիտ ներդրում»՝ շարունակելով հավատարիմ մնալ պրոքսի պատերազմի տրամաբանությանը,
■ «խելամիտ ներդրում» ձևակերպումն այս պարագայում ցինիկ, բայց օբյեկտիվ է հնչում, որովհետև Վաշինգթոնը գերադասում է Ռուսաստանի հետ պատերազմել ոչ թե սեփական մարդկային ռեսուրսի հաշվին, այլ՝ «մինչև վերջին ուկրաինացին» բանաձևով,
● կարծում է, որ Իսրայելի իշխանությունները «չպետք է կուրանան զայրույթից», շեշտը դնում է Իսրայելին ուժեղ աջակցության վրա՝ կանխելու համար պատերազմի տարածումը, մյուս կողմից՝ իսրայելա- պաղեստինյան հակամարտության մեջ աջակցում է երկու պետության սկզբունքին,
■ Խնդիրն այն է, որ Բայդենի մերձավորարևելյան վերջին այցը ձախողվել է: Հորդանանում քառյակի գագաթաժողովի տապալումը հուշում է, որ առնվազն արաբական աշխարհը կասկածի տակ է դնում Վաշինգթոնի անաչառ ու բարեխիղճ միջնորդությունը (այս միտումն ավելի է խորանալու Գազայի հատված Իսրայելի ցամաքային հնարավոր ներխուժումից հետո):
◇ Ամփոփում. Բայդենի ելույթը, մեծ հաշվով, ուղղված է համաշխարհային տուրբուլենտության ու քաոսի մեծացմանը: Մեզ խելահեղ պատմական ամիսներ ու օրեր են սպասվում»: