Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանն այնքան է ատում Արցախը, որ հիմա «վերջացնում է» պետականության բոլոր մնացուկները». Բենիամին Մաթևոսյան

«Փաշինյանն այնքան է ատում Արցախը, որ հիմա «վերջացնում է» պետականության բոլոր մնացուկները». Բենիամին Մաթևոսյան
288
Ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ., 17:24

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն այնքան է ատում Արցախը, որ այն Ադրբեջանին հանձնելը քիչ էր, և նա հիմա «վերջացնում է» պետականության բոլոր մնացուկներն արդեն Հայաստանում։ Ոչ միայն փորձ է արվում ֆիզիկական ազդեցություն գործադրել արցախցի պաշտոնյաների նկատմամբ, կրճատվում է Արցախի համար նախատեսված բյուջեն, այլև Փաշինյանի «տեղեկատվական աղբանոցները» Արցախի պաշտոնյաներին սպառնում են քրեական գործերով։
Ամբողջ սյուրռեալն այն է, որ Նիկոլը հանձնեց Արցախն, բայց հենց Արցախի ներկայացուցչության մոտ են սկցիա անցկացնում։ Եվ այլ կերպ լինել չի կարող, քանի որ մինչ «ռազմավարները» պլաններ են գծում, Նիկոլը գործում է...»: