ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել Ադրբեջանին` ապահովել Արցախ վերադառնալ ցանկացողների անվտանգությունը
![]() 160 Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 21:12 ԱՄՆ-ն և Եվրոմիությունը կոչ են արել Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի այն բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք կցանկանան վերադառնալ տարածաշրջան: Այս մասին ասվում է Վաշինգթոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ն և Եվրոմիությունը հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: «Կոչ ենք անում Ադրբեջանին՝ ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր մնում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքին»,- ասված է հայտարարության մեջ: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
