Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արցախի Հանրապետության պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել». Արա Պողոսյան

«Արցախի Հանրապետության պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել». Արա Պողոսյան
183
Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 00:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետության պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել, այդ թվում և վարչական շրջանների աշխատակազմերը։
Սա բնականաբար, կարճատև ժամանակում ծախսատար ու անիմաստ աշխատանք է թվալու, բայց երկարաժամկետ հեռանկարում՝ անգամ եթե այդ երկարատև ժամանակահատվածը տասնամյակն է, սա Հայաստանի համար հեռանկարների ճանապարհ է։
Ուստի հիմա պետք է նաև այդ ինստիտուտների լեգիտիմության հարցի հետ ևս շատ զգույշ վարվել, այդ թվում և դրանց ներկա ներկայացուցիչների ո'չ թե անձերի, այլ Արցախի տարածքում ընտրված կամ նշանակված լինելու հետ կապված հանգամանքով պայմանավորված։
Իսկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է տալ փախստականի կարգավիճակ, ինչը կընդգծի նրանց իրավատիրության շարունակականությունը և վերադարձի իրավունքը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան