Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Իսրայելը պատրաստ է հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը». Սերգեյ Մելքոնյան

«Իսրայելը պատրաստ է հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը». Սերգեյ Մելքոնյան
224
Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 17:18

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը պատրաստ է հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու միակ պայմանը ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր գերիների ազատումն ու անվերապահ հանձնվելն է,- Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Կոնրիկուս։
1. Լայնածավալ գործողության պահն աստիճանաբար անցնում է, քանի որ ժամանակն աշխատում է Իսրայելի դեմ։ Անցել է ավելի քան 2 շաբաթ։
2. Բուն գործողության մասին որոշումն ընդունված է։ Տեխնիկապես Իսրայելը պատրաստ է նման հարձակման։ Բայց դա մեծ զոհողություններ ու մարտահրավերներ է ենթադրելու տնտեսության համար։ Այդ պատճառով Իսրայելը դիվանագիտությանը հնարավորություն է տալիս։
3. Ակնհայտ է, որ նման հայտարարություն արվել է ոչ առանց ԱՄՆ-ի խնդրանքի, որը ցանկանում է ազատել պատանդներին և հենվում է իր մյուս դաշնակիցների դիրքորոշման վրա, ովքեր ցանկանում են խուսափել մեծ պատերազմից։
Ակնհայտ է, որ ՀԱՄԱՍ-ը չի ինքնալուծարվի։ Բայց նման հայտարարությունը հնչում է որպես երկխոսության հրավեր։ Միգուցե դրա ընթացքում որոշ լուծումներ գտնվեն, բայց դա քիչ հավանական է»:

Աղբյուրը`   Սերգեյ Մելքոնյան