Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Գրիգորի Խաչատուրովի և Մամիկոն Ասլանյանի հետ». Տ. Աբրահամյան

««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Գրիգորի Խաչատուրովի և Մամիկոն Ասլանյանի հետ». Տ. Աբրահամյան
171
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 15:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
Մամիկոնը դեռ բրոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերման նկատառումներով:
Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով սահմանափակում ունի, նրան հանդիպել հնարավոր չէ, երևի իշխանության համար հատուկ վտանգավորություն է ներկայացնում:
Մտահոգիչ է միակ կին քաղբանտարկյալ Տաթև Վիրաբյանի առողջական վիճակը, ում հետ տեսակցությունը իշխանությունը շարունակում է փակ պահել»: