Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմությունները չեն համապատասխանում իրականությանը»․ Աբրահամյան

««Սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմությունները չեն համապատասխանում իրականությանը»․ Աբրահամյան
280
Չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ., 21:48

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ՝ շահարկվում:
Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը, բարեբախտաբար, չի համապատասխանում իրականությանը:
Գեներալն ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս՝ 7 հայրենակիցների, ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն կամ դրա դեմ պայքարին:
Պատկերացնում ե՞ք Մնացականյանի ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է հրապարակվում և տարածվում:

Խնդրում եմ՝ պարզապես մի արեք:
Տեղից արցախցիները հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ՝ նոր մտացածին պատմություններ կամ հրեշավոր նկարագրություններ:
Լևոն Մնացականյանն ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են:

Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել:

Ազատությո՛ւն մեր հայրենակիցների»: