Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մինչև այս պահը տարբեր պաշտոնյաներ նշում էին 150 քառակուսի կմ-ի կորստի մասին»․ Տիգրան Աբրահամյան

«Մինչև այս պահը տարբեր պաշտոնյաներ նշում էին 150 քառակուսի կմ-ի կորստի մասին»․ Տիգրան Աբրահամյան
197
Ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ., 16:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ տարածք պահում է իր վերահսկողության տակ:
Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ մինչև այս պահը հայաստանյան տարբեր պաշտոնյաներ նշում էին 150 քառակուսի կմ-ի կորստի մասին, ինչը իրական կորուստների մասով կասկածներ էր առաջացնում:
Այս ամենի համատեքստում զավեշտալի է այն հանգամանքը, որ Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:
Սրանք դեռ չեն գիտակցում, որ մի օր իրենք իշխանություն չի լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու, ավելին՝ դեռ շատերն էլ իրենց շատ ապօրինիությունների ու դավաճանությունների մասին ցուցմունքներ են տալու և իրենք հայտնվելու են այնտեղ, որտեղից իրենց հավաքել ու բերել են առաջ՝ անունն էլ իշխանություն դրել»։