Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Սեֆիլյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին

Սեֆիլյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին
284
Երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2023 թ., 14:30

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ-ի տարածած տեսանյութին, ըստ որի՝ ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտվել, ու իր՝ նոյեմբերի 6-ին ԱԱԾ հրավիրվելուն, ասել է. «Քննիչի հարցերի նպատակն այն էր, որ ԱԺԲ-ն արդյոք կարո՞ղ էր կապ ունենալ դրա հետ, բնականաբար ստացավ համոզիչ պատասխաններ, որ Բևեռը չի կարող կապ ունենալ»: Սեֆիլյանն ասել է, որ «ահաբեկչության նախապատրաստության» գործով կալանավորվածներից երկուսի հետ շփում ունեցել են. «Փորձել են օժանդակել Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ՝ մեր հրապարակային գործունեությանը»։ Լրագրողի հարցին՝ տեսանյութի փաստաթղթերում ԱԺԲ-ի անունն էր երևում, դա ի՞նչ գրություն էր, արդյո՞ք կալանավորվածներն են հնչեցրել Բևեռի անունը, նշել է. «Հարցրեցի քննիչին՝ ո՞վ է գրել, ասաց՝ մինչև փորձագետները եզրակացություն չտան, չենք կարող ասել»:

ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը