«Եթե դու պարտվել ես պատերազմի դաշտում, այդ նույն անձը դիվանագիտական սեղանի շուրջ չի կարողանալու խոսել». Ռուբեն Մելքոնյան
![]() 337 Շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ., 00:06 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը 24TV-ի եթերում խոսել է Ադրբեջանի նոր պահանջների, ռազմատենչ քաղաքականության պատճառների և սողացող պատերազմի վտանգի մասին. «Ադրբեջանա-թուրքական դրված խնդիրը շարունակականության տրամաբանության մեջ է. հիմնական խնդիրը՝ Արցախի օկուպացիան, կարող ենք ասել կատարված է, բայց այստեղ ի հայտ է եկել նոր իրողություն․ Ադրբեջանը քաղաքական, ռազմական, ստրատեգիական լիովին այլ դիրքեր է զբաղեցրել և դա նրան լուրջ հնարավորություն է տալիս հետագա քայլեր անելու համար՝ օկուպացիոն տրամաբանության, էսկալացիա հրահրելու շրջանակներում։ Այս առումով դա ոչ թե սողացող պատերազմ է, այլ շատ կանխատեսելի թշնամական քաղաքականության շարունակություն, որովհետև թշնամին զբաղեցնում է բարձունքներ, որտեղից դիտարկվում է քո երկրի տարատեսակ ճանապարհներ, թշնամին զբաղեցնում է քաղաքական բարձունքներ, որոնցով քո երկրի շահերը կարող է թիրախավորել և ռմբակոծել. թշնամին զբաղեցնում է նաև գաղափարախոսական բարձունքներ, որոնցից անընդհատ հարձակումներ է գործում քո պետական շահերի վրա։ Կարող ենք ասել, որ նոյեմբերի 9-ը սկիզբն էր մի մեծ պրոցեսի, որը նշանակում է այլ Հայաստան, որտեղ այլ արժեքներ են գերակայելու»։ Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը «Խաղաղության պայմանագրում» միայն 3 կետ է նշում և գերեվարված անձանց Հայաստան վերադաձնելու պահանջ չի ներկայացնում Ադրբեջանին, Մելքոնյանը նշել է, որ դա պայմանավորված է պարտվողի հոգեբանությամբ․ «Եթե դու պարտվել ես պատերազմի դաշտում, այդ նույն անձը դիվանագիտական սեղանի շուրջ չի կարողանալու խոսել։ Պարտվող կողմի բանակցողը չի էլ կարող, լծակներ չունի այդ ամենը բերել փաստաթղթի մեջ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
