«Մարդիկ, ովքեր չունեն ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ գիտելիքներ, որոշում են երկրի ճակատագիրը»․ Տիգրան Թորոսյան
![]() 277 Կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ., 14:06 ТАСС-ի հաղորդմամբ, նոյեմբերի 10-ին ելույթ ունենալով բրյուսելյան համաժողովի ժամանակ, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր. «Հայաստանում, իհարկե, կա եվրոինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում հասկանալ, թե որ գործիքները կարող են լավագույն պայմաններ ապահովել Հայաստանի, տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և զարգացման ապահովման համար»։ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը 168TV-ի եթերում անդրադառնալով Գրիգորյանի հայտարարությանը՝ ասել է․ ««Արտադաշինքային» նշանակում է՝ պետությունը կամավոր ստանձնում է որևէ դաշինքի մաս չկազմելու պարտավորություն, ինչպես, օրինակ, Շվեյցարիան է։ Դա էնպիսի մի գաղափար չի, որ՝ երբ, որտեղ, ինչպես ուզես՝ կարող ես կիրառել։ Ուշադրություն դարձրեք, որ չի խոսվում մասնագետների մասին, խոսվում է հասարակական կազմակերպությունների մասին։ Ցավոք սրտի, մարդիկ, ովքեր չունեն ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ գիտելիքներ, այսօր որոշում են երկրի ճակատագիրը․․․ Ակնհայտ է, որ ՌԴ-ը շատ անընդունելի քայլեր է արել, բայց սա չի նշանակում, որ պետք է անցնել փողոցի ճղճղացող, իրար վերջին բառերով անպատվող կանանց ռեժիմին»,- նշել է Թորոսյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
