Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ԱՄՆ ներքաղաքական կյանքում ուշագրավ վիճակ է ստեղծվել»․ քաղաքագետ

«ԱՄՆ ներքաղաքական կյանքում ուշագրավ վիճակ է ստեղծվել»․ քաղաքագետ
274
Կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ., 15:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ այդ երկրի ներքաղաքական կյանքում ուշագրավ վիճակ է ստեղծվել, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ փակուղի:
New York Times-ի հարցումը պարզել է, որ վեց տատանվող համայնքներից հինգում հաղթանակ է տանում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Սակայն աբսուրդն այն է, որ Թրամփը Բայդենի համար «ամենացանկալի» մրցակիցն է, որովհետև ցանկացած այլ հանրապետական գործող նախագահի նկատմամբ շատ ավելի համոզիչ հաղթանակ է տանելու: Մյուս կողմից, եթե դեմոկրատները թեկնածու առաջադրեն ոչ թե Բայդենին կամ փոխնախագահ Քամալա Հարիսին, ապա այդ կուսակցության որևէ այլ ներկայացուցիչ հաղթելու որևէ շանս չի թողնելու Թրամփի համար:
Ամերիկացիների 63%-ը բացասական է վերաբերվում Թրամփին, 56%-ը՝ Բայդենին:
Առաջիկա ընտրությունները մրցակցություն են երկու ոչ պոպուլյար մրցակիցների միջև:
Արևմտյան քաղաքական համակարգերում քաղաքական և բարոյական մաշվածության տենդենցներ կան, ինչը նկատելի է հատկապես ԱՄՆ-ում»։