Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է». քաղաքագետ

«Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է». քաղաքագետ
203
Երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ., 09:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նույնիսկ The New York Times-ն է արձանագրում Վաշինգթոնի մերձավորարևելյան քաղաքականության ֆիասկոն: Իսրայելի գործողությունները Գազայում հանգեցրել են արաբական և մահմեդական երկրների աննախադեպ կոալիցիային, ինչի դրսևորմանն անցած երկու օրերին ականատես եղանք Էր-Ռիյադում, որտեղ կոնսոլիդացված դիրքորոշումներ հայտնեցին Իրանի նախագահ Ռաիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանը, մի սեղանի շուրջ նստեցին Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Էրդողղանն ու Ասադը:
Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է, ԱՄՆ-ի ու հավաքականի Արևմուտքի դերակատարությունն է վերանայվում՝ ազդեցության թուլացման տենդենցով»: