Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»
284
Երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ., 12:24

«Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն: Նշենք, որ Երևանը ֆրանսիական զենքի տեղափոխման մասին տեղեկություն չի հայտնել:

Հաջիզադեի խոսքով՝ նշված զինտեխնիկայի փոխանցումը կնպաստի տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»: «Միջազգային հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ Հայաստանին զինելուց»,- ասել է նա: