«30 տարի առաջնագծում մեր երկրի անվտանգությունը պաշտպանող արցախցիներին չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել». Գեղամ Մանուկյան
![]() 225 Երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ., 11:00 ԱԺ քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացու անձնագրի խնդրին ու պատկան մարմինների արձագանքներին. «Պաշտպանության հանձնաժողովում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին մի հստակ հարց էի տվել՝ ի վերջո կարո՞ղ է պարզ բացատրել, թե բոլորը ե՞րբ կարող են ստանալ ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը, պատասխանը՝ հայտնի չի: Փոխարենը առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում ու փորձում է հանրությանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական է ու չեն կարող տարբեր պաշտոնների նշանակվել: ՀՀ ԱԽ քարտուղարը, որը ծնունդով Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, որ Հադրութից է, վստահ՝ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ ԱՀ առաջնագծում արցախցիները որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել: Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած Արցախում չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես ու վաղն էլ կենսաթոշակ չես ստանալուն»,- նշել է պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
