Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ադրբեջանին դուր չի եկել Հայաստանի մասին Բորելի հայտարարությունը

Ադրբեջանին դուր չի եկել Հայաստանի մասին Բորելի հայտարարությունը
217
Երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ., 20:18

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը Հայաստանի մասին:

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Բաքուն փորձում է ապակայունացնել Հայաստանը: Նա զգուշացրել է Ադրբեջանին և նշել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների:

Ադրբեջանում պնդում են, թե սեպտեմբերյան «գործողությունները» իրականացվել են «Ադրբեջանի տարածքում»: Բացի այդ, ըստ Բաքվի, ԵՄ-ն «ձգտում է անջատողականություն հրահրել Ադրբեջանում»: