«Այդ ճամբարներից որն էլ մեր դեմ դուրս եկավ, ունենալու ենք լրջագույն կորուստներ». Արմեն Ռուստամյան
![]() 288 Երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ., 15:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ աշխարհաքաղաքական գործընթացներն ընթանում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության տրամաբանությամբ և որ կռվի մեջ պետք է մեզ ճիշտ պահենք՝ այս կամ այն կողմից հարվածներ չստանալու համար. «Նախկին աշխարհակարգ այլևս գոյություն չունի, ուժն է որոշում. ով ուժեղ է, նա էլ իր կամքը թելադրում է: Մենք չպետք է էնպես անենք, որ էդ ուժերը մեր դեմ դուրս գան. էդ ճամբարներից որն էլ մեր դեմ դուրս եկավ, ունենալու ենք լրջագույն կորուստներ»: Ըստ պատգամավորի՝ մենք փոխում ենք ճամբարն այն ժամանակ, երբ ակնհայտ գոյություն ունի ՌԴ-Արևմուտք հակամարտություն. «Ճամբարափոխությանը կհաջորդի այն, որ այդ հակամարտության թատերաբեմ կդառնա նաև Հայաստանը. ամեն մեկն իր խնդիրը կփորձի լուծել՝ ՀՀ-ին օգտագործելով, ու մենք կդառնանք գործիք՝ սրա կամ նրա ձեռքում»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
