«Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»․ Գագիկ Մինասյան
![]() 208 Չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ., 11:06 ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը 168TV-ի եթերում խոսելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելուց հրաժարվելու մասին, նշել է, որ Փաշինյանը գնում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ճանապարհով, ինչի հետևանքով Հայաստանն արժանանալու է Ուկրաինայի ճակատագրին. «Դա Հայաստանի վեկտորի տեղափոխումն է դեպի Արևմուտք և դա հենց էն ծրագիրն է, որի իրականացման համար տեղի են ունենում գունավոր հեղափոխություններ՝ Ռուսաստանի և արևմտյան երկրների շփման գծում»,- շեշտել է Մինասյանը։ Հարցին՝ ճի՞շտ է ռազմավարական առումով կախման մեջ լինել միայն Ռուսաստանից և արդյո՞ք Ֆրանսիան կամ Հնդկաստանը կարողանալու են փոխարինել Ռուսաստանին, ասել է․ «Մեր իշխանության տարիներին ևս մենք բազմաթիվ այլ երկրների շատ շահավետ գնով ձեռք ենք բերել սպառազինություն։ Սպառազինությունն այն ապրանքը չէ, որ պետք է պրեզենտացիա կատարվի։ Մենք պետք է հասկանանք, թե տարածաշրջանը ո՞նց է ընկալում, երբ դուք փոխում ենք ձեր ռազմավարական գործընկերոջը և սկսում եք անվտանգային հարցերով համագործակցել այլ երկրների հետ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
