Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց». Տիգրան Աբրահամյան

«Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց». Տիգրան Աբրահամյան
193
Չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ., 16:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց:
Սա այն դեպքերից է, երբ նման որոշումը կանխատեսելի էր ոչ միայն իշխանության՝ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դրսևորած վարքից, այլ որ դատարանի այսօրվա նիստի առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ դատարանին առանձնապես չի հուզում Նարեկի փաստաբանների հիմնավոր փաստարկները:
Կալանքի որոշումից առաջ նույնիսկ դադար էլ չվերցրեց՝ ձևական ցույց տալու, թե գնում է ինչ-որ բան քննարկելու կամ ուսումնասիրելու:
Այսպես ասած, ստքի վրա, կարդաց քաղաքական որոշումը և գնաց:
Ինչ արած, սա է այսօրվա իրողություններն ու խաղի կանոնները, որը պետք է ջարդել և երկիրը դնել օրինական ռելսերի վրա»: