«2024-ը կլինի կայուն ու տևական խաղաղության մեր առաջին տարին». վարչապետ
![]() 175 Հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ., 11:18 Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրին» ու «Խաղաղության խաչմերուկին»: «Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան՝ իհարկե այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այն ստորագրել միայնակ. դրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը: Խաղաղության 3 առանցքային սկզբունքները, ըստ էության, համաձայեցված են Ադրբեջանի հետ: Տեղյակ եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ամենաշատ քննարկվածներից է: Մեր բոլոր խոստումներն ու պարտավորությունները արտահատված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում. պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել դրա իրագործումն ու ակնկալում ենք տարածաշրջանի երկրների ու միջազգային հանրության աջակցությունը»,- ասել է վարչապետը: Փաշինյանը հարցադրում է հնչեցրել՝ եթե Ադրբեջանի հետ խաղաղության սզբունքները համաձայեցված են, ինչո՞ւմն է խնդիրը. «Մեծ հաշվով, պատճառն անվստահությունն է կողմերի միջև»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան: Եզրափակելով՝ Փաշինյանը նշել է. «Ես իմ հերթին հույս եմ հայտնում, որ 2024-ը կլինի խաղաղության բյուջե և 2024-ը կլինի կայուն ու տևական խաղաղության մեր առաջին տարին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
