«Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է». Մեսրոպ Առաքելյան
![]() 198 Հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ., 22:18 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Ողջունելի են ԱՄՆ Քոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումները, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորությունների մասին։ Թեև արցախցիների իրավունքների մասին միջազգային հանրության արձագանքները կոչերից և ելույթներից բացի, որևէ գործողության չեն հասել, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրվի արցախցիների՝ Արցախ վերադարձի համար ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։ Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ գործող իշխանությունը, որն արեց առավելագույնը, որ Արցախի հարցը ամբողջովին դուրս մղի հայկական օրակարգից, ավելի է իրեն հեռացնելու Արցախի շուրջ որևէ քննարկումից։ Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է»,- գրել է Առաքելյանը։ Աղբյուրը` Մեսրոպ Առաքելյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
