«ՄԱԿ-ի դատարանի որոշումը ծաղրանք էր հայ ժողովրդի նկատմամբ». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԱԿ-ի միջազգային դատարանը, ժամանակին ՀՀ դիմումը քննարկելով, որոշեց պարտադրել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը: Հայաստանում մեծ տոնախմբություն էր, տոնում էին հաղթանակը: Ադրբեջանում ծիծաղեցին, ինն ամիս արցախցիներին սովամահ արեցին և իրականացրին դասական էթնիկ զտում: Այդ ընթացքում ռուս խաղաղապահները Արցախի ներսից, եվրոդիտորդները Հայաստանի սահմանամերձ բարձունքներից հեռադիտակներով կինո էին նայում և մեղադրում Երևանին: Ռուսոբյուրոկրատները մեղադրում էին Երևանին արևմտամետության մեջ, եվրոբյուրոկրատները՝ ռուսակենտրոն կառույցներին, մասնավորապես ՀԱՊԿ-ին անդամակցելու մեջ: Հիմա Արցախի բնակչության բռնագաղթից հետո Մոսկվայում, Բրյուսելում և Վաշինգթոնում հայտնվել են արցախահայերի իրավունքների «կատաղի» պաշտպաններ: Հատկապես շեշտադրվում է ադրբեջանական վերահսկողության պայմաններում հայերի վերադարձն անվտանգ ապահովելու մասին թեզը: Երեկ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը ընդունեց ՀՀ դիմումի համաձայն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշում: Այն պարտավորեցնում է Բաքվին՝ ապահովել հայերի անվտանգ, անխափան և նույնիսկ արագ վերադարձը իրենց բնակության վայրերը: Այսօրվանից Երևանում նորից կսկսվի հաղթանակի տոնակատարությունները: Հայտնի պալատականն վերլուծաբանները հեռուստաէկրաններից փառահեղ հարցազրույցներ կտան Ադրբեջանին ջախջախելու մասին: Բաքվում կծիծաղեն և կհայտարարեն, որ ոչ ոք հայերին չի վտարել, նրանք հայկական քարոզչության զոհերն են, սիրով սպասում ենք նրանց իրենց սիրելի հայրենիք Ադրբեջանում: Այս որոշումը հերթական անգամ կարող է ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին: Բաքվում վաղուց են պլանավորել հակամարտության ընթացքում Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականների վերադարձի միջազգային մեխանիզմների ստեղծման մասին: Չկասկածեք, որ շուտով այդ մասին էլ սիրելի ՄԱԿ-ը որոշում կնդունի: Եթե նրանց թիվը 1988-1990թթ., եթե չեմ սխալվում 140000 էր, երեսուն տարի անց հաստատ կլինի մոտ կես միլիոն: Եթե ոչ մի հայ ադրբեջանական իշխանության տակ չի վերադառնա և չի ապրի, ապա ադրբեջանցիները, իրենց թիկունքում ունենալով հզոր պետության անվտանգ հովանավորության երաշխիքը, հաստատ կգան: Եթե սրան գումարենք նաև մեզ մոտ շարունակվող արտագաղթը, ապա մարտահրավերները պարզ կդառնան: ՄԱԿ-ի դատարանի որոշումը պետք է լիներ միմիայն մեկ բանի մասին, Արցախի դեօկուպացիա և հայկական ադմինիստրացիայի վերականգնում, մնացյալը ես դիտարկում եմ որպես ծաղրանք հայ ժողովրդի նկատմամբ: ՄԱԿ սիրողներին էլ ցանկանում եմ հանգստյան օրերին կեր ու խում և հաղթահանդեսներ»։

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
7518:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
15614:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
18811:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
19210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
12109:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11309:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13701:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14400:24