«Ատեցի աչքերս, որ անհայ Արցախ տեսան». Դադիվանքի վանահայրը` ծառայության և վանքը լքելու մասին

Հայր Դերենիկը երկու սարկավագների հետ Դադիվանքից հեռացել և Հայաստան է եկել հոկտեմբերի 1-ին։ «Սպուտնիկ Արմենիա»-ի «Առանց տաբուների» հաղորդման շրջանակում նա պատմում է բարդ ու տխուր ճանապարհի մասին։
44-օրյա պատերազմից հետո հայ վանականները հերթափոխով էին ծառայում Դադիվանքում։ Վանահայր Դերենիկ աբեղա Սահակյանը պետք է վանքում անցկացներ կես տարի, սակայն հանգամանքների բերումով ծառայությունը տևեց 14 ամիս։ Վանահայրն Արցախի շրջափակման և ռազմական գործողությունների ժամանակ վանքում էր։ Ավելին՝ առաջիններից մեկն էր, որ տեղեկացավ սեպտեմբերյան ռազմական գործողությունների մասին, բայց Արցախը լքեց վերջին հեռացողների հետ։
«Կյանքիս ամենավատ ճանապարհն էր։ Ատեցի աչքերս, որ տեսա այն, ինչը երևակայել չէի կարող՝ անհայ Արցախ», - ասում է նա։
Վանահայրը պատմում է, որ Ստեփանակերտն անճանաչելի էր դարձել։ Տները, որտեղ նա հյուր էր եղել, որոնցում ծիծաղ էր լսել, դատարկ էին ու բաց դռներով, փողոցները լցված էին աղբով, իսկ ընտանի կենդանիները սոված էին ու անտերության մատնված։ Անճանաչելի էր նաև Դադիվանքը՝ մշուշով պատված ու տխուր։ Վանահայրն ու երկու սարկավագները առավոտյան շուտ զարթնել էին, որ հրաժեշտ տային վանքին։
«Ես ոչինչ չեմ մոռանա, կհիշեմ ամեն վայրկյանը։ Երբեք Դադիվանքն այդքան տխուր չէի տեսել։ Զգում էր, որ վաղը եկեղեցու մեջ հայերեն աղոթք չի հնչելու»,- ասում է Դերենիկ աբեղա Սահակյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Փաշինյանը մատնեց իրեն. «Հրապարակ»
2509:54
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
2809:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
4009:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
4709:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4708:24
«Որքա՞ն կարելի է մոլորեցնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը»․ Վիկտոր Մնացականյան (լուսանկար)
9703:06
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
11300:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
285Երեկ, 23:42