«Ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածն ուղիղ սպառնալիք է բնակչության առողջությանն ու կյանքին». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հրավիրում եմ բոլորի իւշադրությունը, մանավանդ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐԻ… Նայեք խնդրեմ, 2020-ի նոյեմբերին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի նույն թիմի կողմից կատարած երևանյան էտի նկարները և համեմատեք այն վանդալիզմի հետ, որ ՊԵՏԱԿԱՆ մակարդակով իրականացվում է այսօր։ Ծառի սաղարթի 25%-ից ավելիի կորուստը ճակատագրական է բույսի համար, սպասվում է սով, առաջանում են հսկայական վերքեր և բույսի կյանքի տևողության կրճատում։ Այդ գերանները, որ թողնում են ծառի վրա՝ աղետ է բույսի ֆիզիոլոգիայից ելնելով և լինելու է էպիկարմիկ աճ՝ իր հետևանքներով։ Կազմակերպության մասնագիտական թիմին է ուղղված ասելիքս, ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածն ուղիղ սպառնալիք է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ԿՅԱՆՔԻՆ… Բացահայտ ասում եմ՝ ԱՅՍ ԷՏԻՑ ՀԵՏՈ, նույն թեզն է օրակարգ բերվելու՝ ծառերը «Տ-ձև» են, դեֆորմացված ու «ոջլոտ»… Ինձ էլ մի թիրախավորեք, քանզի ես երևույթից եմ խոսում, ղեկավարները գալիս ու գնում են, իսկ իմ մասնագիտական որակումները ՀՀ ԲՈԿ-ի կողմից են ամրագրված ու ամբողջ ԱՊՀ տարածքի մասնագիտական թիմով դաջված ոլորտում։ Ասելիքս էլ միշտ եղել է ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԿԱՆԱՉ ՖՈՆԴԻ… Բժշկության ոսկե օրենքն է՝ NOLI NOCERE»:

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
30807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
67203.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
69803.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
74002.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
233702.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
61301.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
322220.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
135119.10.2026, 11:00