«Վերնագիր ա հայտնվում՝ էսինչին բռնեցինք, ձերբակալեցինք, մեկ էլ էդ մարդկանց տեսնում ես սրճարանում՝ սուրճ խմելիս». վարչապետ
![]() 218 Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 12:54 «Վերնագիր ա հայտնվում, որ էսինչի դեմ գործ հարուցեցինք, բռնեցինք, ձերբակալեցինք, հետո մեկ էլ էդ մարդկանց տեսնում ես սրճարանում՝ սուրճ խմելիս, բա թե՝ բաց թողեցին: Մենք արդարադատության ստանդարտի մեջ էլ պետք է կողմնորոշվենք»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով՝ քանի դեռ չկան դատավճիռներ, ինչ-որ մարդիկ հավերժ քաղաքից չբացակայելու ստորագրություն ունեն. «Պետք լինի՝ ինչ-որ միջնորդություններով քաղաքից էլ կբացակայեն, Մոնտե Կառլո էլ կգնան, ու քիչ չի՝ Երևանում մարդիկ կհանդիպեն իրենց, հլը սփյուռքն էլ Մոնտե Կառլոյում կնկարի. կգցի սոցցանցեր: Բայց էդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ո՞վ է կրում, մենք ենք կրում՝ Կառավարությունը»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը: Նա նշեց, որ իր ասածը չի նշանակում օրինականության, դատական համակարգի անկախության սկզբունքներից շեղում. «Մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք արել դատաիրավական համակարգում ու արդյունք ենք ակնկալում, որ մարդիկ չմտածեն՝ էսինչ գույքը կարո՞ղ ա կուլիսներում իրար մեջ բաժանում են»: Ըստ Փաշինյանի՝ «գործը դատարան գնալով» չի որոշվում աշխատանքը. «Մենք պետք է վիճակագրությունը վարենք ըստ այն՝ քանի դատավճիռ է կայացվել, քանի՞սը՝ մեղադրական, քանի՞սն արդարացնող. էստեղից պետք է հետևություն անենք՝ աշխատանք անո՞ւմ ենք, թե՞ ոչ: Որովհետև, հա, գնացել ա գործը դատարան, հեսա 20 տարի կքննեն, կպարզվի՝ վաղեմության ժամկետն անցել ա, մի հատ էլ մեղադրական վճիռ կկայացնեն, որը դե յուրե շատ բան ա նշանակում, դե ֆակտո՝ ոչ մի: Էդ մարդիկ ամառներն արձակուրդ կգնան, կազինոյի սեզոնին կազինո կգնան... հասարակության համար կարևոր է՝ դատավճիռ եղա՞վ, թե՞ ոչ»,- հավելեց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
