Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Տավուշի, Արարատի վրա, ոչ մեկ ոչ մի բան չի ասի». Սերգեյ Մելքոնյան

«Եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Տավուշի, Արարատի վրա, ոչ մեկ ոչ մի բան չի ասի». Սերգեյ Մելքոնյան
163
Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 10:48

Պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը 168TV-ի եթերում անդրադարձել է հարցին՝ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը մեր երկրի արտաքին քաղաքականության հետ․ մի դեպքում տեսնում ենք ԱՄՆ-ի և Եվրոմիության բավականին մեծ ակտիվությունը ՀՀ վերաբերյալ հարցերում, մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում անընդհատ դժգոհություններ, քննադատություններ, և սա այն դեպքում, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ, հնարավոր է, Ադրբեջանը հարձակվի: «Հասկանալի է ու իրենք դա բաց ասում են։ Խոստացել են՝ ամեն ինչ տվեք, մենք կերաշխավորենք «խաղաղության պայմանագիր», հիմա հասկանում են, որ տենց չեղավ. Ադրբեջանը փաստացի խաբեց՝ խոստացավ, բայց չտվեց խաղաղություն։ Այո, ասացին՝ տվեք, գնացին ԵՄ-ի բոլոր հարթակներում փուլ առ փուլ հանձնեցին։ Հիշեցնեմ՝ 2021թ. Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցրեք, 2022թ․ Պրահա՝ Ալմաթիի դեկլարացիայի շուրջ բանակցություններ և Գրանադա 2023թ.՝ Նիկոլն ընդունեց, որ, այսպես կոչված, անկլավներն Ադրբեջանի տարածք են: Ինչ պետք էր Ադրբեջանին, ինքն Արևմուտքում ստացավ... Ալիևը տեսնում է, որ առանց իր կողմից զիջումների, ինչ պետք էր՝ ստացավ, հիմա ինչի՞ ինքը ինչ-որ բան պիտի զիջի, որ ստանա անկլավները։ Եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Տավուշի, Արարատի մարզի վրա, ոչ մեկ ոչ մի բան չի ասի»:

Անդրադառնալով ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին՝ Մելքոնյանն ասաց. «Էն, ինչ Սենատն ընդունեց, էդ դեռ նախագահը պիտի ստորագրի։ ԱՄՆ-ն հայտարարում էր, որ Արցախի հարցի ուժային լուծումն անընդունելի է ԱՄՆ-ի համար, բայց Ադրբեջանն ուժ կիրառեց, էթնիկ զտում տեղի ունեցավ, սակայն ԱՄՆ-ն այլ քայլեր չձեռնարկեց Ադրբեջանի դեմ... Եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Տավուշի վրա, ԱՄՆ-ն կասի՝ դե դուք ընդունել եք, դուք ստորագրել եք»:

«Եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Տավուշի, Արարատի վրա, ոչ մեկ ոչ մի բան չի ասի». Սերգեյ Մելքոնյան