«Կողքից փետը վերցրած խփում են ՀՀ-ին, մենք էլ որ ասում ենք Հայք, մենք էլ մեր ձևով ենք խփում ՀՀ-ին». Փաշինյանին զայրացրեց «Հայք» եզրույթը
![]() 190 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 19:24 Բելգիայում բնակվող Գոռ Հակոբջանյանը կիրառեց «Հայք» անվանումը և Փաշինյանին հարց հղեց հակառակորդի կողմից վերջերս առավել հաճախ կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթին, որով նշում են Հայաստանի տարածքը: «Արդյո՞ք դուք սա, ինչպես նաև Հայքի տարածքում բուն հայկական տեղանվանումներն ադրբեջաներենով փոխարինելը համարում եք ազգային անվտանգության հարց»: Սա դուր չեկավ Փաշինյանին: «Դուք ձեր խոսույթով նպաստում եք էն խոսույթին, որի դեմ փորձում եք դիրքավորվել: Ասենք օրինակ, նույն Արևմտյան Ադրբեջանի: Մենք ասում ենք, որ հայրենիքը պետությունն է, էսօրվա մեր պետության անունը Հայաստանի Հանրապետություն է: Դուք ասում եք՝ ես անունը դնում եմ Հայք: Այսինքն, ինչ որ առումով, ձեր ասածը ձեր բարձրացրած հարցի նույնականացման ընդհանուր եզրեր ունի: Ձեր ասածն էլ ա նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ անունը չի, Արևմտյան Ադրբեջան ասողներն էլ են նույնը ասում, որ ՀՀ-ն ճիշտ անունը չի: Սա բան չի, էդ բառերը, օրհներգի մասին խոսելիս էի ասում, դրանք գործողություն ունեն, դրանք սենց բան չեն: Հայքով չի կարելի ջարդել մեր Հայաստանի Հանրապետությունը: Որովհետև եթե կողքից փետը վերցրած խփում են ՀՀ-ին, մենք էլ ասում ենք Հայք, մենք էլ մեր ձևով ենք խփում ՀՀ-ին: Պետք է դուրս գանք վիրտուալ հայրենիքի պատկերացումներից»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
