Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչպիսի՞ն կլիներ քաղաքացի Փաշինյանի գնահատականը, երբ լսեր վարչապետի պատասխանները»․ Բաբկեն Հարությունյան

«Ինչպիսի՞ն կլիներ քաղաքացի Փաշինյանի գնահատականը, երբ լսեր վարչապետի պատասխանները»․ Բաբկեն Հարությունյան
238
Շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ., 13:18

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպիսի՞ն կլիներ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի գնահատականը, երբ լսեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այսօրվա պատասխանները, կլիներ վերջինի անունը Նիկոլ Փաշինյան կամ այլ անուն ազգանուն։
Քաղաքացի Փաշինյանի հնչեցրած մի քանի առանցքային հարցերի վերաբերյալ առանձնացնում եմ վարչապետ Փաշինյանի պատասխանները։
Ինչպիսի՞ն են՝
1. Ադրբեջանի հետ հարաբերությունները. Դե Հայաստանը Ադրեբեջանի գրեթե բոլոր ցանկությունները կատարել է, Արցախն էլ է ճանաչել նրա մաս, տարածքային ամբողջականությունն էլ հետը, բայց Ադրբեջանը Հայաստանինը լավ չի ճանաչում, այսինքն՝ անորոշ վիճակ է։
2. Ռուսաստանի և ՀԱՊԿ հարաբերությունները. Դե գիտեք իրենք էլ մեր սահմանները չեն ճանաչում, մեզ պետք է օգնեն, քանի որ պայմանագրերով է դա ֆիքսված, բայց չեն օգնում, փողն էլ վերցրել են բայց զենքը չեն տալիս, կան լուրջ խնդիրներ, այսինքն այս մասով էլ անորոշ վիճակ է։
3. Կոռուպցիայի դեմ պայքարի և թալանի վերադարձի խնդօրները. Դե ախր դա էլ է խնդիր, հնչեղ վերնագրերը կան, գործերը կան, բայց արդյունքը չկա, տեսնենք ոնց կլինի, բայց լինելու է, այստեղ էլ անորոշ վիճակ է։
4. Արևմուտքի հետ հարաբերությունները. Դե բա բանը, քանի դեռ ռուսների հետ անորոշ է, արևմուտքի մասով էլ չի կարող դե յուրե որոշակի լինել, ինչպես հասկացաք արևմուտքի մասով էլ անորոշ է։
5. Արցախցիների ապագայի խնդիրը. Դե ապագա կա, բայց ոչ Ադրբեջանում, Հայաստանում էլ սպասենք, տեսնենք քանիսն են արտագաղթում, քանիսը մնում, հետո կքննարկենք քննարկելու հարցը, այսինքն՝ սա ևս բացառություն չէ, անորոշ է։
6.Ժողովրդավարության խնդիրը. Այ դա որոշակի է, ժողովուրդ տեսեք թե որքան ընդդիմադիրների հանդեպ քրգործեր են հարուցված, ոմանք արդեն կալանավորված են, պետական հիմնարկներում բացահայտված ընդդիմադիր գրեթե ոչ մեկ չի աշխատում, ասֆալտի որակը ընկնել է, բայց կբարձրացնենք, չմտածեք...
Ճիշտա, ասֆալտը ժողովրդավարության հետ կապ չունի, բայց մի տեսակ լավ է հնչում՝ ասֆա՜լտ, կրկնեք կհամոզվեք։
Կա՞ ապագա, անորոշա»։