««Զանգ» շարժման անդամներն ազատ արձակվեցին, վաղը կլինեն նույն տեղում». ադրբեջանագետ
![]() 240 Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 00:24 Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայից վրան տեղադրելու փորձի համար բերման էր ենթարկել «Զանգ» շարժման 8 անդամների, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Զանգ» շարժումը այսօրվանից դուրս է եկել փողոց։ Մաշտոցի պուրակում հավաքից հետո մենք իրազեկող երթ իրակացրինք մայրաքաղաքի փողոցներում, եւ երբ վրան տեղադրեցինք Մաշտոցի պողոտայում, ոստիկանությունը դարձյալ խոչընդոտեց մեր ակցիան՝ բերման ենթարկելով պետության ու տան մեր սիմվոլը՝ վրանը պաշտպանողներին։ Բայց երբ մենք 8-ի փոխարեն լինենք 18, 28, 38, 48 ու այսպես շարունակ ավելի շատ, ոստիկանությունը չի կարողանա իր խնդիրն իրականացնել ու ստիպված կլինի դիմել քաղաքական ղեկավարությանը՝ հասկանալով, որ այս հարցը ուժով չի լուծվելու, այլ քաղաքական որոշմամբ, իսկ այդ որոշումը վերջնահաշվում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռանալը։ Վաղը ժամը 16:00-ին մենք նորից լինելու ենք Մաշտոցի պուրակում։ Մեզ պետք է քո օգնող ձեռքը։ Իսկ այժմ բոլոր ձերբակալվածներն ազատ են»,- գրել է նա։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
