Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա հարձակման միջոցների նոր սերունդն է. իսկ մենք համառությամբ պատրաստվում ենք նախորդ պատերազմին». Վահրամ Մարտիրոսյան

«Սա հարձակման միջոցների նոր սերունդն է. իսկ մենք համառությամբ պատրաստվում ենք նախորդ պատերազմին». Վահրամ Մարտիրոսյան
286
Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 19:36

Գործարար Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարում «Տեռմիթ» տեսակի անօդաչու միկրոուղղաթիռներն են։
Սա արդեն հարձակման միջոցների նոր սերունդն է։ Նրանց համար պետք չեն օդանավակայաններ։ Գործում են մեքենայի վրայից, մոբիլ են ու խոցելը շատ դժվար է։ Կարող են կրող մեքենայով մոտենալ առաջին գծին՝ հաշված վարկյանների ընթացքում թափքի վրային բարձրանալ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մետրեր ու կատարել մեծ ուղղաթիռին համարժեք կրակային հզորությամբ հարվածներ։ Նրանց դեմ անկարող է պայքարել նաև ՌԷՊ-ը, քանի որ հիմնականում գործում են յուրային տարածքից։
Ինչպես դեռ տարիներ առաջ էի կանխատեսել՝ ամեն ինչ բառի բուն իմաստով օդ է բարձրանալու։ Օդում են լինելու ՀՕՊ-ը, հակատանկային և հարձակողական միջոցները։ Իմ գնահատականով, ռազմատեխնոլոգիական հեղափոխության պատուհանին մնացել է մոտ 3 տարի։ Արդեն ստեղծված են ինքնագնաց ավիառումբերը և միկրոուղղաթիռները։ Իսկ մնացածը՝ շուտով։ Իսկ մենք համառությամբ պատրաստվում ենք նախորդ պատերազմին։
Մարդու ու պետության ամենամեծ դաշնակիցը պետք է իր սեփական խելքը լինի։ Մեզ տրված էր բացառիկ պատմական շանս տեխնոլոգիական բեկումով թշնամիներին ծնկի բերելու, բայց.....
Թումանյանի «Անխելք Մարդը» մեր հավաքական կերպարն է»։