«Նիկոլը Խաչատուրյանին բերեց, որ ամեն ինչ բարդի Տեր-Պետրոսյանի քաղաքականության վրա». Լևոն Զուրաբյան
![]() 243 Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 10:36 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991-ին: «Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելը եղել է Նիկոլ Փաշինյանի սպեցօպերացիան, որի գլխավոր իմաստը եղել է այն, որ նա փորձի իր կապիտուլյացիոն քաղաքականությունը, ձախողումներն ինչ-որ իմաստով ներկայացնել որպես Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրի շարունակություն: Տեր-Պետրոսյանը լրիվ ուրիշ բան էր առաջարկում, առաջարկում էր ուժի դիրքերից գնալ արժանապատիվ խաղաղության՝ պահպանելով ամբողջ ԼՂ-ն ու ԼՂ-ն ՀՀ-ին կապող բոլոր տարածքները մեր վերահսկողության տակ՝ զիջելով այն շրջանները, որոնք Ղարաբաղից դուրս էին: Բայց Փաշինյանը բանակցությունները մի կողմ դրեց, ներքաշեց մեզ պատերազմի մեջ, 5000 մարդ զոհաբերեց, բոլոր տարածքները տվեց, Ղարաբաղն էլ հետը զոհաբերեց... Եթե դու ձախողել ես, կորցել Ղարաբաղը, քո միակ փրկությունը մնում է կեղծել իրավիճակը, ասել՝ դե՜ռ 1991-ից Ղարաբաղը կորցրած էր, էդ մենք չենք կորցրել և այլն: Բայց դրա համար պետք է շատ փաստեր կեղծես»,- նշել է Զուրաբյանը: Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախն Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ.: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, Վահագն Խաչատուրյանն արձագանքել էր՝ «թող վերցներ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
