Կիրակի, 11 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Սպանվել է քրեական պատմություններով հայտնի տղամարդը, ում կնոջ ուղղությամբ ամիսներ առաջ էին կրակել

Սպանվել է քրեական պատմություններով հայտնի տղամարդը, ում կնոջ ուղղությամբ ամիսներ առաջ էին կրակել
485
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 11:24

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, կա տուժած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում՝ Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջևի և կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր: Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի: Քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է, կասկածյալը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Փիլոյանը: Այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: