«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումները լուրջ խնդիր են»․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ ԱՄՆ պաշտոնյաների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանն ուղղված մոտիկից բանակցությունների չորրորդ փուլի համար։
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեյը, փոխանցում է TASS-ը։
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումները Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցություններում լուրջ խնդիրներից մեկն են։ Նրանց դիրքորոշումը բանակցությունների ընթացքում տարբերվում է նրանից, ինչ արտահայտում են բանակցություններից դուրս, և սա բանակցային գործընթացի առանցքային խնդիրներից մեկն է»- ասել է նա Իրանի պետական IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մայիսի 11-ին Օմանի մայրաքաղաքում կայանալիք խորհրդակցությունների չորրորդ փուլից առաջ։ Արաղչին հույս է հայտնել, որ այս փուլի ընթացքում կողմերը «կհասնեն շրջադարձային կետի»։
«Ուրանի հարստացումը Իրանի նվաճումն ու հպարտությունն է, որի համար մենք բարձր գին ենք վճարել, այդ թվում՝ մեր միջուկային գիտնականների արյունը։ «Սա, անշուշտ, քննարկման ենթակա չէ», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
720:12
«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
12616:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
18110:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
11910:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
13309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
16202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
17201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
31500:24