Զախարովան արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Մոսկվայի կողմից բանակցությունների առաջարկի վերաբերյալ արված վերջին հայտարարությանը։
Զելենսկին ասել էր, որ Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ ակնկալում է հրադադար մայիսի 12-ից։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակորեն նշել է, որ հնարավոր հրադադարի մասին խոսելուց առաջ պետք է բանակցություններ վարել հակամարտության արմատական պատճառների շուրջ»,- հիշեցրել է Զախարովան։ «Դատելով Բանկովայի արձագանքից՝ նրանք լավ չեն կարդացել Ռուսաստանի նախագահի հայտարարության սղագրությունը, ինչպես նաև հարյուրավոր մեկնաբանություններ համաշխարհային քաղաքական գործիչներից և լրատվամիջոցներից՝ նրան աջակցելու համար», - ՌԻԱ Նովոստիին ասել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահը առաջարկել էր Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց ընթացքում հնարավոր է հրադադարի հասնել։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի կունենան՝ հաշվի առնելով 2022 թվականին ընդհատված քննարկումների արդյունքները և «տեղում» ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
720:12
«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
12616:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
18110:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
11910:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
13309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
16202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
17201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
31500:24