«Թուրքիան պատրաստ է կազմակերպել ՌԴ-Ուկրաինա բանակցությունները»․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «հրադադարի և երկարատև խաղաղության ապահովման» համար, այդ թվում՝ երկու երկրների միջև բանակցություններ կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Hurriyet-ը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում «առանց նախապայմանների» ուղիղ բանակցություններ անցկացնել Ուկրաինայի հետ։
Էրդողանը նշել է, որ կարգավորման գործընթացը հասել է «պատմական շրջադարձային կետի», և որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի մարտական գործողություններին վերջ դնելու համար։
Էրդողանի աշխատակազմից հայտնել են, նա հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը զրույցում ողջունել է Ստամբուլում առանց նախապայամնների բանացկություններ անցկացնելու մասին ՌԴ նախագահի առաջարկը:

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
720:12
«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
12616:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
18110:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
11910:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
13309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
16202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
17201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
31500:24