Կիրակի, 11 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Մահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին. նա ձերբակալվել է

Մահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին. նա ձերբակալվել է
396
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 19:18

Ինչպես օրեր առաջ հայտնել ենք, նոյեմբերի 26-ին Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1989 թ. ծնված Սարգիս Բադալյանին, որը մահացել էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մահվան ելքով վրաերթը «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայով կատարել էր նորաշենցի 17-ամյա պատանին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: