«Իրազեկման ակցիաների շրջանակում կազմակերպել ենք խիստ վտանգավոր միջոցառում». «Զանգ»-ի հայտարարությունը
![]() 281 Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 23:48 Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր պուրակում հայտարարեցինք. 1. Այսօր կարող ենք արձանագրել, որ լուծել ենք իրազեկվածության հարցը Շարժման ստարտի համար։ 2. Հիմա մեր խնդիրն է այդ իրազեկվածությունը բերել փողոց։ 3. Այս առումով մենք աշխատելու բան ունենք։ Դրա համար մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել՝ առանց ոստիկանների ու լրագրողների գերկենտրոնացման։ 4. Այսօր ցերեկային իրազեկման մեր ակցիաների շրջանակում մենք կազմակերպել ենք խիստ վտանգավոր միջոցառում, որը պետք չէ կրկնել տնային պայմաններում. մենք պայթեցրել ենք Նիկոլ Փաշինյանի թեզերն ու խոստումները։ Այդ ակցիան կարող եք տեսնել այստեղ (https://fb.watch/oDc3SwboRx/?mibextid=Nif5oz)։ 5. Մեր խնդիրն է մի մակարդակ բարձրանալը, որ այն մարդիկ, որոնք համակարծիք են մեզ հետ, մեզ ասում են՝ լավ եք անում և այլն, հենց ֆիզիկապես դրսևորեն իրենց վերաբերմունքը։ 6. Վաղը և մյուս օրը յոթին հանդիպելու մասին հիմա չենք պայմանավորվում, որովհետև այս երկու օրերին մենք աշխատելու ենք մարդկանց հետ ու այստեղ ենք հանդիպելու շաբաթ օրը ժամը 15:00-ին։ Հանդիպման մասին մենք հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ 7. Մենք հասկանում ենք, որ կան քաղաքացիներ, որոնք անոնիմ մնալու խնդիր ունեն, որոնք աշխատում են պետական ապարատում, բայց համակարծիք են մեզ հետ, սակայն որոշակի կաշկանդվածություն ունեն, ինչքան էլ ցանկանում են միանալ մեզ։ Դրա համար մեքենա ունեցող մեր քաղաքացիներին մենք առաջարկում ենք եկող երկուշաբթի առավոտյան 08:00-09:00 և երեկոյան 15:00-21:00 ընթացքում դուրս գալ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ ու պարզապես դանդաղ վարել իրենց փոխադրամիջոցները, որպեսզի մենք քարտեզի վրա բավականին բարդ պատկեր ունենանք։ Պարեկային ծառայությունն այդպիսով զբաղվելու սֆերա կունենա, մենք էլ մեր գործերով կզբաղվենք։ Իսկ նրանք, որոնք անանուն մնալու կաշկանդվածություն չունեն, մենք կոչ ենք անում այս ակցիային մասնակցել ու զուգահեռ ուղիղ եթերներ անել՝ խոսելով մեր առաջ ծառացած խնդիրների ու դրանց դիմակայելու կարևորության մասին»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
