Բուլկի Արամի գործը քննվում է առանց նրա ներկայության. «Հրապարակ»
![]() 234 Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին առաջադրված մեղադրանք, հունիսի 6-ին ուղարկվել է դատարան և մակագրվել հակակոռուպցիոնի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Այս գործով 2 դատական նիստ է տեղի ունեցել, առաջինը կայացել է հոկտեմբերի 9-ին, երկրորդը՝ նոյեմբերի 16-ին։ Գործով որպես մեղադրյալներ են անցնում Գագիկ Կարապետյանն ու Սուրեն Ավագյանը։ Արամ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից ենթադրյալ կաշառք վերցնելու դեպքի հետ, ըստ մեղադրական եզրակացության՝ Հարությունյանը Համբարձումյանից 14 հազար դոլար կաշառք է պահանջել՝ նրան հանքարդյունաբերության լիցենզիա տրամադրելու համար։ Արամ Հարությունյանի նկատմամբ, հիշեցնենք, միջազգային հետախուզում էր հայտարարվել, այժմ գործը քննվում է նրա բացակայության պայմաններում։ Մեզ հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը նման հնարավորություն տալիս է։ «Նոր օրենքի համաձայն՝ հեռակա վարույթով են անում»,- ասաց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
