«Շահրամանյանը բանակցություններ չի վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». Վ. Գրիգորյան
![]() 194 Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 14:30 Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, թաքցնելու որևէ բան չկա, «Ազատության» հետ զրույցում նշել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։ Նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պնդել էր, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է։ Արցախի նախագահի խորհրդականը չի բացառել, որ տեխնիկական հարցերի շուրջ Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես՝ Բաքվում գտնվող գերիների հարցով: «Եթե Արցախի նախկին նախագահները կապվում են կամ մեր մյուս քաղաքացիները, ովքեր այս պահին գերեվարված են, որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում... Ես չեմ կարող ասել, մենք դա կարո՞ղ ենք համարել շփում, թե՞՝ ոչ, կարող ենք ենթադրել, որ դա զուտ տեխնիկական հարցեր կարող են լինել»,- ասել է Գրիգորյանը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
