«Պատժում են Երևանում մի 40 անուն փողոցներում բնակվելու համար». Գարիկ Քեռյան
![]() 227 Ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ., 01:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի կենտրոնում բնակվողները բոլորը դոլարային միլիոնատերեր չեն: Եթե քաղաքացին թոշակառու է կամ ստանում է սովորական աշխատավարձ, բնակվում է կենտրոնում արդեն վաղուց, բնակարանն էլ ստացել է ոչ թե անկախության ժամանակ այլ ձրի, խորհրդային կարգերի ժամանակ և ունի համեստ մի մեքենա իր կենցաղային կարիքները հոգալու համար, ինչպես է վճարելու 160000 դրամ կայանատեղիի համար: Արդյոք սա չի նշանակում մարդու իրավունքների ոտնահարում: Ստացվում է, որ ոչ միայն թոշակառուները, այլև հազարավոր և տասնյակ հազարավոր մտավորականներ, ուսուցիչներ, բյուջետային աշխատողներ, սպասարկման և այլ ոլորտների աշխատողներ օրենքով զրկվում են մեքենա ունենալու իրավունքից: Կենտրոնը բեռնաթափելու այլ տարբերակներ չկա՞ն: Քաղաքացուն պատժում են Երևանում մի քառասուն անուն փողոցներում բնակվելու և եթե բակում տեղ չունեն փողոցում մեքենան կայանելու համար: Այս գրառումը չէի անի եթե 12000 դրամը ամբողջ Երևանի համար դարձնեին 24000, դա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանին այս հարցը դարձնել քննարկման առարկա»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
