«Թե ինչ է ստացել Ադրբեջանը գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք կիմանանք որոշ ժամանակ անց». Կիվիրյան
![]() 278 Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ., 23:48 «Ադրբեջանն ստացել է այն, ինչն ուներ հայկական կողմը, հայկական կողմը այլ գերի չունի: Իսկ այդ երկու հանցագործներին վերադարձնելն ընտրություններից առաջ Ալիևի համար մեծ նվեր է: Իրենք դեռ ունեն գերիների պաշար, որով կարող են երկար խաղալ և շատ բան պահանջել: Իսկ հայկական կողմն ուներ ընդամենը այս երկու հոգուն: Ընդ որում, մեր 32 գերիներին Ադրբեջանը դեռ չի էլ փոխանցել»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Թե ինչ է ստացել Ադրբեջանը 32 հայ գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք հավանաբար, կիմանանք որոշ ժամանակ անց, նշում է վերլուծաբանը: Ըստ Կիվիրյանի՝ Հայաստանը չպետք է կնքի խաղաղության պայամնագիր, որովհետև Հայաստանը երբեք Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել: «Թող անկեղծ ասեն՝ Ադրբեջանին ինչ են խոստացել Արցախի ինստիտուտները կազմաքանդելու, լռություն ապահովելու դիմաց»,- ասաց նա: Առավել մանրամասն՝ հարցազրույցում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
