Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ձախողումների հիմնական պատճառներից է հայ հասարակական-քաղաքական մտքի տկարությունը». Արմեն Դարբինյան

«Ձախողումների հիմնական պատճառներից է հայ հասարակական-քաղաքական մտքի տկարությունը». Արմեն Դարբինյան
234
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 00:36

Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը. «Մենք պիտի գիտակցենք, որ ձախողումների ամենահիմնական պատճառներից է հայ հասարակական-քաղաքական մտքի տկարությունը: Հումանիտար գիտությունը երկրում ամենացածր աստիճանի վրա է, որի համար պատասխանատվություն են կրում թե՛ բոլոր տարիների պետական ատյանները, թե՛ ակադեմիական ինստիտուտները և թե՛ բուհերը:
Լայնախոհ ստրատեգիական, երկարատև ազգային-պետական գաղափարախոսությանը, տեսական և պրակտիկ մոտեցումների բազմակողմանի ուսումնասիրմանը, աշխարհում մեր դերակատարման օբյեկտիվ գնահատմանը, պետության հարատև զարգացման հզոր հիմքերի ստեղծմանը պետության մակարդակով փոխարինել էր պոռոտախոսությունն ու զազրախոսությունը:
Մեծ հաշվով, մեր տարհանված, էթնիկ զտման ենթարկված Արցախի բնակչությունը, ինչպես նաև Բաքվի բերդում հայտնված ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց հասարակական-քաղաքական մտքի տկարության ամենացայտուն և ցավալի զոհերն են:
Այսօր այդ զոհերից մեկի՝ Արցախի Հանրապետության վերջին ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի 50-ամյակն է: Արայիկը հաստատապես հավատացել է բոլոր այն կեղծ նարատիվներին, որոնք հրամցվել են մեզ: Հավատացել է և իրագործել: Եվ իր մեղքը ավելին չէ, քան բոլորինս:
Համբերություն մաղթենք Արայիկ Հարությունյանին. գիտեմ, որ դա իր ուժեղ կողմը չէ, տոկունություն ունի անկասկած»:

Աղբյուրը`   Արմեն Դարբինյան