Դե հեգնեք ադրբեջանցիների ոչմիթիզականությունը, ինչո՞ւ չեք հեգնում. «Հրապարակ»
![]() 198 Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. ««Խաղաղության պայմանագիր չի լինելու՝ դա լինելու է Հայաստանի նվաստացման պայմանագիր։ Դա նմանվում է Ալեքսանդրապոլի դաշնագրին, որը նույնպես խաղաղության պայմանագիր էր»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա կարծում է, որ Ադրբեջանը մեզ սովորեցնում է, թե ինչպես մեզ պահենք, որպեսզի չհարձակվի մեզ վրա։ Խաղաղության դեպքում կողմերն ընդառաջ քայլեր են կատարում, իսկ Ադրբեջանը նման վերաբերմունք ցույց չի տալիս։ Շիրակի թեմի առաջնորդն Արցախը կորսված է համարում ու Արցախ վերադառնալու մասին հայտարարությունները որակում է մերկապարանոց՝ որքան Մուշ և Արդահան վերադարձանք, որքան Կարս վերադարձանք, այնքան էլ Արցախ կվերադառնանք։ «Մենք պարտվել ենք մեր վախկոտությանը, մեր ֆոբիաներին, իսկ Ադրբեջանը ոչմիթիզական է, Ադրբեջանը նաև սովորեցնում է, թե ինչպես պետք է լինել ոչմիթիզական։ Այդ հայերն էին, որ հեգնում էին միմյանց ոչմիթիզականությանը՝ դե հեգնեք ադրբեջանցիների ոչմիթիզականությունը, ինչո՞ւ չեք հեգնում։ Մեծ երկիր, Հայաստանից ավելի մեծ երկիր, թող երկու թիզ էլ զիջի Հայաստանին՝ չի զիջում։ Ինչո՞ւ հայ ոչմիթիզականներին հեգնում էին, դե թող ադրբեջանցի ոչմիթիզականությունը հեգնեն։ Այս տարածաշրջանում կապրի նա, ով ոչմիթիզական է»,- նկատում է Սրբազանը»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
