«Մարուքյանն Ալենի Սիմոնյանին անվանեց «անբարոյականի վաստակ», դատի չտվեց, փոխարենն ինձ է դատի տվել»․ Էդգար Ղազարյան
![]() 224 Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 11:36 Ինչպես հայտնել էինք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ իրեն կոռուպցիոներ անվանելու համար: Օրեր առաջ տեղի է ունեցել դատական առաջին նիստը: «Հ2»-ի եթերում Ղազարյանը մանրամասներ է հայտնել. «Մարդը կամավոր, իրա ոտով, կգա, կընկնի իմ ձե՞ռը. դրա խելքը էլի: Զրպարտություն ա համարում, որ ես իրան անվանել եմ կոռուպցիոներ: Դատական առաջին լսումներին եկել էր իր փաստաբանը, որն, ի դեպ, Արդարադատության նախարարին պատկանող ընկերության փաստաբանն է: Նույնիսկ փաստաբանի ընտրության հարցում իրենց որոշման հիմքում կոռուպցիան է: Ասում եմ՝ կոռուպցիայի եզրույթի սահմանումը դուք ունե՞ք, չունի: Ասում եմ՝ Դանիել Իոաննիսյանն Ալեն Սիմոնյանին անվանել էր կոռուպցիոներ, դատի չեք տվել, այսինքն՝ մենակ ես իրավունք չունե՞մ իրեն ասել: Կամ, ասենք, Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում նրան անվանել էր «անբարոյականի վաստակ», ու դատի չէր տվել. հիմա դա կարո՞ղ ենք ընդունել որպես բացարձակ ճշմարտություն և հաճոյախոսություն, որովհետև ինքը դա չի վիճարկել: Բա հիմա ինչի՞ ա իմ դեմ հայց ներկայացնում»,- հավելել է Ղազարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
