Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Էլ ի՞նչ պետք է զիջի Հայաստանը, որ բացվի հայ-թուրքական սահմանը»․ Նորայր Նորիկյան

«Էլ ի՞նչ պետք է զիջի Հայաստանը, որ բացվի հայ-թուրքական սահմանը»․ Նորայր Նորիկյան
173
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 09:36

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ եղավ հայ-թուրքական երկխոսությունը, ի՞նչ արդյունք գրանցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նշանակված Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մի քանի բանակցությունների ընթացքում։
Էլ ի՞նչ պետք է զիջի ու զոհաբերի Հայաստանը, որ բացվի հայ-թուրքական սահմանը։
Խոսվում էր, որ սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար։ Դա ինչո՞ւ տեղի չունեցավ․․․
Նենգորեն խաբված հայ ժողովուրդ․․․»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան